32513 դիտում
23:09 28-07-2019
Որսագողություն Սյունիքի մարզում. հայտնաբերվել է 80 հատ՝ ընդհանուր 10 կգ կշռով կարմրախայտ և էլեկտրական սարք
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 27-ին, ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայողները, գիշերը ժամը 01:15-ի սահմաններում՝ «Զանգեզուր» արգելավայրում, Քաջարան համայնքի «Աջիբաջ» բնակավայրի տարածքում կանգնեցրել են ՎԱԶ-2106 մակնիշի 35 NS 687 համարանիշի ավտոմեքենա և բեռնախցիկում հայտնաբերել են խոշոր չափի ձկնատեսակ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դա եղել է 80 հատ՝ ընդհանուր 10 կգ կշռով «կարմրախայտ» տեսակի ձուկ, որի որսը արգելված է:
Գ. Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է էլեկտրական սարք:
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ մեքենայում գտնվող անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
14268 դիտում
09:23 31-03-2020
Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց