15107 դիտում
22:10 06-11-2024
Հերթական գողությունը՝ Արթիկում. տարել են բնակչի թվով 15 հատ բադ, 16 հատ հավ, 3 հատ ճագար և մոտ 100 կգ ցորենը. բնակիչներն ասում էին. «Հույս էլ չունենք, թե «Շուրա Բալագանովի» գլխավորությամբ դեպքը կբացահայտվի»
Հոկտեմբերի 30-ին անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը՝ ժամը 10:50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին է դիմել Արթիկի բնակիչ 44-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հոկտեմբերի 28-ի ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 30-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել իրեն պատկանող՝ Արթիկ քաղաքում գտնվող, երկաթյա կոնստրուկցիաներով կառուցված հավանոց և այնտեղից գողություն են կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մաթիլյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում տղամարդը հայտնել է, որ հավանոցից գողացել են թվով 15 հատ բադ, 16 հատ հավ, 3 հատ ճագար և մոտ 100 կգ ցորեն՝ իրեն պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։
Արթիկի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողի կամ գողերի ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Սակայն SHAMSHYAN.com զանգահարած՝ տուժածի հարազատները նշում էին, որ հույս էլ չունեն, թե Արթիկի ոստիկաները «Շուրա Բալագանով» մականվամբ, արդեն համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի պետ նշանակված Հարություն Ադամյանի գլխավորությամբ կբացահայտեն հանցագործությունը։
Զանգահարողները նշում էին որ Արթիկում այնքան շատ են գողություններ կատարվել ու մեծ մասը մինչ այժմ մնում են չբացահայտված։
Լուսանկարում համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի պետն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12733 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ