Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին 54-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է ծառին և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 54-ամյա Լյովա Հ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է ծառին և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվում է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներիսկ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Քոչարյանը և Հայրապետ Հայրապետյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։