Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. հացադուլ հայտարարած 38-ամյա դատապարտյալի կյանքը մի կերպ է փրկվել
Երեկ՝ մարտի 26-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Ժամը 15:30-ի սահմաններում նշված բանտի կարանտինային թիվ 6-րդ խցում հացադուլ հայտարարած դատապարտյալ 38-ամյա Արամ Օ.-ն ինքնավնասում է կատարել ինչ-որ առարկայով, պարանոցի հատվածում։
Տեղում նրան բուժօգնություն է ցուցաբերվել և ըստ տեղեկությունների՝ վիճակը եղել է միջին ծանրության, ու նրան տեղափոխել են բուժկետ և քննարկվում էր քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արամ Օ.-ն առողջական խնդիրներ է ունեցել տևական ժամանակ ու միշտ դիմել է բանտի ղեկավարությանը, սակայն ըստ նրա հարազատների՝ անօգուտ, ինչն էլ ստիպել է, որ նա դիմի այդ ծայրահեղ քայլին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։