Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Ford Transit»-ը «Դվին» հանդիսությունների սրահի հարևանությամբ գտնվող կամրջից մի քանի մետր ընկել և կողաշրջված հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ - Աշտարակ Մ3 խճուղում՝ «Դվին» հանդիսությունների սրահի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելափակոցներին և կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի, դասակի հրամանատարի տեղակալ Սամվել Երեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արա Թորոսյանն ու Ալեքսեյ Մկրտչյանը։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։