Առատ ձյան հետևանքով Սյունիքի մարզի Տանձավետ-Աղվանի մի քանի կիլոմետրանոց ճանապարհին տիրում է բարձիթողի վիճակ. 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 27-ին տեղացած առատ ձյան հետևանքով Սյունիքի մարզի որոշ ճանապարհներ ճանշինի ոչ օպերատիվ աշխատանքի պատճառով դարձել են կամ անանցանելի, կամ դժվարանցանելի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տանձավետ-Աղվանի ավտոճանապարհի մի քանի կիլոմետրանոց հատվածն ամբողջությամբ մերկասառույց է, ինչի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել և ստեղծվել է խցանում։
SHAMSHYAN.com ահազանգած վարորդներն իրենց զայրույթն էին ուղղում՝ ասելով, որ 1.5 ժամից ավելի է կանգնած են և ճանշինի կողմից ոչ մի տեխնիկա չկա, որ ձյունը մաքրեն, ապա կատարեն աղ ու ավազի խառնուրդով ճանապարհի մշակում։
Լուսանկարները և տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի ընթերցողի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։