211652_close_icon
views-count5221 դիտում article-date 23:10 26-03-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում «ուղեղից թոփալ» վարորդը Բագրատունյաց պողոտայում երթևեկում է հանդիպակաց՝ վտանգելով վարորդների ու հետիոտների կյանքը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այն, որ Հայաստանում կան վարորդներ, որոնց մասին քաղաքացիները ասում են «ուղեղից թոփալ», ակնհայտ է, և այդ վարորդների պատճառով երբեմն տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, ցավոք՝ երբեմն ողբերգական ելքով։ Իսկ նման վարորդներին պետք է ոչ միայն զրկել ավտոմեքենա վարելու իրավունքից, այլ նաև մի 10 տարի ուղարկել, որպեսզի սովորեն ճանապարհային երթևեկության կանոնները։

Այսօր՝ մարտի 26-ին, SHAMSHYAN.com-ի ընթերցողը մեզ է տրամադրել տեսանյութ, թե ինչպես է Բագրատունյաց պողոտայում օրինախախտ վարորդը երթևեկում հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների ու հետիոտների համար։

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի պարեկները կհայտնաբերեն հերթական «ուղեղից թոփալին» և կենթարկեն վարչական պատասխանատվության։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր