211652_close_icon
views-count49846 դիտում article-date 10:01 11-07-2017

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. սատկել են ձկնաբուծական տնտեսությանը պատկանող իշխան և կարմրախայտ տեսակի մեծ քանակի ձկներ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 10-ին. ոստիկանության Սիսիանի բաժին է դիմել Սիսիան քաղաքի Գայի փողոցի բնակիչ 26-ամյա Տարոն Մինասյանը և հայտնել, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Սյունիքի մարզային ջրօգտագործման վարչության հաշվեկշռում գտնվող Բռնակոթ գյուղի վարչական տարածքի ջրամբարի ջրի մակարդակը բարձրացվելու և սխալ ինժեներական հաշվարկ կատարվելու պատճառով հունիսի 6-ի գիշերը փլուզվել է ջրամբարի պատնեշը, ինչի պատճառով մեծ քանակությամբ ջուր սրընթաց հոսել է Որոտան գետը, պղտորել այն, ինչի հետևանքով սատկել են Շաքե համայնքի վարչական տարածքում գործող իր ղեկավարած ՍՊԸ-ի ձկնաբուծական տնտեսության իշխան և կարմրախայտ տեսակի ձկներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Տ. Մինասյանը աշխատում է որպես «ՄԻՆ-ՀՈՎ» ՍՊԸ- ի տնօրեն: Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է կրած վնասի չափը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր