Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Կոտայքի մարզում․ ոստիկանություն տեղափոխված երիտասարդները հայտարարել է, որ «Մարիխուանա»-ն ձեռք է բերել «Թրամփի ուղի» տելեգրամյան ալիքից
Մարտի 8-ին, թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքայի ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի ծառայողների հետ համատեղ Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և «Opel» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ոստիկանություն են տեղափոխել երկու քաղաքացիների։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Չարենացավանի բաժին տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Հ․-ն և 20-ամյա Արթուր Ա․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով արդեն ոստիկանությունում նրանցից մեկը հայտարարել է, որ «Թրամփի ուղի» տելեգրամյան ալիքով 14 հազար դրամ գումարով պատվիրել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց իր անձնական օգտագործման համար, որը վերցրել է Ալափարս-Սոլակ գնացող ավտոճանապարհից, իսկ տաքսի ավտոմեքենայի մեջ ոստիկաններին տեսնելուց հետո գցել է ավտոմեքենայի հետնամասում։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։