211652_close_icon
views-count26259 դիտում article-date 11:01 22-06-2019

Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի բարձրահարկերին սպառնում է տեխնոգեն աղետ, որը պայմանավորված է մետրոպոլիտենի շահագործմամբ կամ ավելի կոնկրետ՝ մետրոյի տարիներ շարունակ չնորոգված ռելսերով։ 2013-ին, երբ բացվեց «Ռոսիա մոլը», և Սերժ Սարգսյանը պետք է մետրոյով ժամաներ բացմանը, նրա անվտանգությունից ելնելով մետրոպոլիտենը վերանորոգեց կենտրոնի կայարանների ռելսերը: Բայց օրեցօր բնակիչներն ավելի ու ավելի են զգում մետրոյի գնացքների դղրդոցը, եթե այդ ուղղությամբ են անցնում: «Ռոսիա մոլի» բացման արարողությունից առ այսօր չի իրականացվել գեթ մեկ մետրի ընթացիկ նորոգում։ Ըստ մասնագիտական գնահատականների՝ յուրաքանչյուր պահի մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր