211652_close_icon

Բացի ՀՀ վարչապետը լինելուց Նիկոլ Փաշինյանը մարդ է, երբեմն կարող է նաև քրտնել, երբեմն կարող է քիթը քոր գալ, երբեմն կարող է ճակատը քոր գալ. Տարոն Չախոյան

views-count1861 դիտում article-date 13:09 14-07-2025
Բացի ՀՀ վարչապետը լինելուց Նիկոլ Փաշինյանը մարդ է, երբեմն կարող է նաև քրտնել, երբեմն կարող է քիթը քոր գալ, երբեմն կարող է ճակատը քոր գալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ պատասխանելով հարցին՝ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպումից հետո ժեստ է անում, ցույց տալիս՝ գլուխ, ուս. ինչ-որ անհասկանալի ժեստով է դուրս գալիս, իր զրոյական կետից բանակցելուց հոգնե՞լ է:

«Ոչ, բացի ՀՀ վարչապետը լինելուց Նիկոլ Փաշինյանը մարդ է, երբեմն կարող է նաև քրտնել, երբեմն կարող է քիթը քոր գալ, երբեմն կարող է ճակատը քոր գալ: Նորմալ է, որ էդ մարդը ճակատի քրթինքն է սրբում, կամ ընդամենը քորում է, էդքան բան: Պետք չէ վարչապետի ամեն մի արած շարժումը խոր քաղաքագիտական վերլուծությունների արդյունք սարքել»,- ասաց նա:

Հարցին՝ անիրատեսակա՞ն է համարում ադրբեջանցիների վերադարձը, Չախոյանն ասաց. «Այդ դեպքում, ուրեմն, պետք է քննարկվի նաև Ադրբեջանից գաղթած հայերի վերադարձի հարցը։ Ընդհանրապես խորհուրդ կտամ չմտնել այդ խոսակցության մեջ, դա այն բազմաթիվ նարատիվներից է, որ Ադրբեջանը փորձում է առաջ տանել, որոնք, մեղմ ասած, ես կարծում եմ, անիրատեսական են»:

Նմանատիպ նյութեր