2217 դիտում
22:28 23-05-2019
Պետնախարարը հանդիպել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների` Արցախում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող Արցախի հավաքականի և մարզչական կազմի հետ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 23-ին կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ միասին Շուշիում հանդիպել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների (CONIFA)` Արցախում հունիսի 1-9-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Գաբրիելյանի, հավաքականի մարզիկների, ինչպես նաև մարզչական կազմի պատասխանատուների հետ։
Ջերմ միջավայրում ներկաներին ողջունելուց հետո պետական նախարարն ասել է. «Կարծում եմ՝ կարիք չկա ևս մեկ անգամ նշելու, թե աշխարհում ինչպիսի զանգվածային տարածում ունի ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը։ Նման կարգի առաջնություն Արցախում առաջին անգամ կազմակերպելը ինքնանպատակ չէր, այլ գիտակցված քայլ՝ հստակ գիտկացումով, որ սա ևս մեկ լավ առիթ է աշխարհին ապացուցելու, որ բացի մնացած ենթակառուցվածքներից՝ մենք լուրջ հաջողություններ ենք գրանցում նաև մարզական կյանքում և որպես հանրապետություն՝ պատրաստ ենք հավուր պատշաճի հյուրընկալել մասնակից երկրներին և երկրպագուներին: Շատ կուզենայի, որ այն տրամադրվածությունը, որը ես հիմա նկատում եմ ձեզ մոտ, պահպանեք նաև մարզադաշտում՝ վստահ լինելով, որ համայն հայությունը թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես լինելու է ձեր կողքին, և դուք՝ որպես գլխավոր դերակատարներ, առաջնության ընթացքում դիտարժան խաղով եք հանդես գալու»։
Խոսելով առաջնության կազմակերպչատեխնիկական հարցերի մասին՝ Ն. Աղաբալյանը կարևորել է իրականացված մեծածավալ աշխատանքները, որպես ձեռքբերում մատնանշել հանրապետության չորս մարզադաշտերը, որոնք արդեն իսկ պատրաստ են դիմավորելու մարզիկներին և ֆուտբոլասեր հյուրերին: «Համոզված եմ, որ հանրային բարձր աջակցության շնորհիվ դուք հպարտության պահեր կպարգևեք մեզ, որովհետև նորանոր հաղթանակների կարիք մենք միշտ ունենք»,- նշել է նախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2017 դիտում
15:25 07-06-2019
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի նախագահի հետ
1094 դիտում
19:19 06-10-2020
Հայաստանի սպորտային մարմնամարզության թիմը չի մասնակցի Թուրքիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը
778 դիտում
17:02 31-08-2024
Եվրոպայի առաջնությանը մասնակցող հայ պատանի շախմատիստները շարունակում են մնալ առաջատարների շարքում
Այս բաժնից
454 դիտում
20:15 27-12-2024
Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը
949 դիտում
20:04 27-12-2024
Ազգային ժողովում ընթանում է Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը
748 դիտում
19:52 27-12-2024
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը