1744 դիտում
15:25 07-06-2019
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի նախագահի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) նախագահ Պեր-Անդերս Բլինդի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային եւ անձամբ Պեր-Անդերս Բլինդին ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությունն Արցախում անցկացնելու համար՝ ընգծելով, որ միջոցառումը լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում այս մարզաձեւի մասսայականացման եւ զարգացման գործում:
Նմանատիպ նյութեր
994 դիտում
14:58 31-05-2019
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի Հանրապետության- Ալանիա պետության նախագահի հետ
1286 դիտում
13:56 14-11-2014
Ֆուտբոլային հանդիպում՝ քաղաքական գործիչների և ուսանողների ֆուտբոլային թիմերի միջև
Այս բաժնից
910 դիտում
12:13 23-04-2024
«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
592 դիտում
23:31 22-04-2024
Ռուս խաղաղապահները լքել են Ղարաբաղը, քանի որ նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել. Պեսկով