1130 դիտում
19:19 06-10-2020
Հայաստանի սպորտային մարմնամարզության թիմը չի մասնակցի Թուրքիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Բանն այն է, որ այն պետք է անցկացվեր դեկտեմբերի 9-13-ը Բաքվում, որին հայտ չէր ներկայացրել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայություը:
«Մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի ադրբեջանցի նախագահը գործկոմի առցանց նիստով առաջնության նոր վայր է դարձրել Թուրքիայի Մերսին քաղաքը։
Որոշումից մեր թիմը երկընտրանքի առջև չկանգնեց։ Նախ ՝ եվրոպականում օլիմպիական ուղեգիր չի խաղարկվում և բացի այդ, մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում, որպես տուգանք պետք է վճարեր երեք հազար եվրո։
Հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հակոբ Սերոբյանի ղեկավարած ընտրանին պարապուրդի չի մատնվելու։ Նախատեսվում է Մինսկում նոյեմբերին անցկացնել ուսումնամարզական հավաք, որից հետո մասնակցել Բելառուսի գավաթի բաց խաղարկությանը։
Կհաջորդի մրցաշրջանի վերջին ակորդը․ ՌԴ Պենզա քաղաքում դեկտեմբերին տեղի կունենա օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի միջազգային ավանդական հուշամրցաշարը։
Այդ ստուգատեսին ավանդաբար հանդես են գալիս բազմաթիվ հեղինակություններ, որոնց թվում կլինեն նաև մեր անվանի վարպետները»,- նշված է ՀԱՕԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
2368 դիտում
19:45 18-04-2023
Թուրքիայում Սպորտային մարմնամարզության ԵԱ ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Կոլումբիայի դրոշն է կախված եղել. մարզիչ
1491 դիտում
17:40 16-04-2021
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը՝ դեպի Եվրոպայի առաջնություն
1632 դիտում
17:43 12-02-2021
Սպորտային մարմնամարզության 2021թ․ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսատեսի
Այս բաժնից
2521 դիտում
22:12 14-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթանակ է տոնել երեք շախմատիստ
2860 դիտում
12:50 14-01-2025
Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարի ընթացքին
2740 դիտում
23:25 13-01-2025
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները