211652_close_icon
views-count28941 դիտում article-date 17:55 12-05-2019

Շղթայական ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Mitcubishi Montero-ն, Mercedes-ը, Toyota Camry-ն, Nissan X-Trail-ը, Nissan Tiida-ն և Mitcubishi-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 12ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Nissan X-Trail մակնիշի 35 DQ 864 համարանիշի, Toyota Camry մակնիշի 35 ՏС 365 համարանիշի, Mercedes մակնիշի 35 FN 527 համարանիշի, Mitcubishi Montero մակնիշի 98 MA 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Արամ Դադոյանն ու տեսուչ Տիգրան Միրզոյանը: Մինչ ՃՈ ծառայողները վթարի վայրի զննություն էին կատարում, նույն վայրում բախվեցին Mitcubishi մակնիշի 85 ZZ 222 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 PТ 728 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, նշված վթարների հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Երթևեկությունը մասամբ դանդաղ է ընթանում, մինչև ճանապարհային ոստիկանները կավարտեն վթարի վայրի զննությունը, որպեսզի ավտոմեքենաները տեղափոխվեն անվտանգ երթևեկելի գոտի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր