211652_close_icon
views-count36044 դիտում article-date 20:22 24-01-2021

Շղթայական ավտովթար Երևանում. «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց բախվել են BMW, Toyota Camry, 2 Mercedes, Volkswagen Passat, Scion, 2 Nissan March ու Nissan Tiida ավտոմեքենաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, Բագրևանդի փողոցում, «Հին Ջրվեժ հացատան դիմաց բախվել են Mercedes, Toyota Camry, Volkswagen Passat, Mercedes A-160, NIssan Tiida, Nissan March, Nissan March, BMW և Տcion մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Գոռ Խաչատրյանն ու Սամվել Մանգասարյանը: Փաստի առթիվ Գ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բոլոր վարորդները եղել են դեպքի վայրում, իսկ Toyota Camry-ի վարորդը ավտոմեքենան թողնելով այնտեղ, հեռացել է: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, բախումը տեղի է ունեցել Toyota-ի և Mercedes-ի միջև, որից հետո էլ նշված ավտոմեքենաները բախվել են կայանված մյուս ավտոմեքենաներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր