211652_close_icon
views-count41200 դիտում article-date 18:30 06-08-2023

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes ML-ը, Nissan X-Trail-ը, Toyota Mark 2-ն ու Toyota Camry-ն. կան վիրավորներ. Mercedes-ը կողաշրջվել է, Nissan-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում բախվել էին 34-ամյա Վարդան Հունանյանի վարած Mercedes ML , 32-ամյա Դավիթ Սողոմոնյանի վարած Toyota Camry մակնիշի, Շահեն Մարգարյանի (տարիքը ճշտվում է) վարած Toyota Mark 2 և 50-ամյա Նարեկ Խաչատրյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota Camry-ի ուղևոր, 28-ամյա Լիանա Ստեփանյանը տեղափոխվել էր «Աշտարակ» բժշկական կենտոն, իսկ Toyota Mark 2 -ի վարորդին ավտոմեքենայից դուրս էին բերել Աշտարակի հրշեջ-փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբին, ովքեր նրան տեղափոխել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Mercedes ML-ը կողաշրջվել էր, Nissan X-Trail-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին բոլոր ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականը և տեղում իրականացրել հերթապահություն: 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գոմարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Քաջիկ Սմբատյանն ու Մյասնիկ Խաչատրյանը: 

Դեպքի վայր էին ժամանել նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի Քննչական կոմիետի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր