211652_close_icon
views-count820 դիտում article-date 11:24 29-09-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Երևանում Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին սպասարկող «Toyota»-ի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետությունում երբեմն կհանդիպես օրինախախտ այնպիսի վարորդների, ովքեր իրենց համարելով անպատժելի, կարող են ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում կատարել՝ մտածելով, որ պարեկներն իրենց ոչինչ չեն անի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:33-ի սահմաններում, Երևանում «Toyota» մակնիշի «001 SS 01» համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրանյան փողոցում, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վազանց է կատարում, ապա ավտոմեքենան վարում հանդիպակաց երթևեկելի գոտիով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ վճռաբեկ դատարանի հաշվեկշռում ե սպասարկում է Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին։

Արդյոք այդ «ուղեղից թոփալ» վարորդը, երբ խախտումը կատարում էր, Լ․ Թադևոսյանը եղել է ավտոմեքենայում, թե ոչ, հայտնի չէ, բայց որ Վճռաբեկ դատարանի նախագահը պետք է հետևություններ անի, դա ակնհայտ է։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել խախտումը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր