211652_close_icon

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Սարավանի լեռնանցքում գետնաբուք է

views-count1458 դիտում article-date 15:36 22-04-2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Սարավանի լեռնանցքում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր