211652_close_icon
views-count17197 դիտում article-date 21:38 10-12-2016

Սևանի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Էջմիածնի, Աշտարակի, Արտաշավանի, Արթիկի, Թալինի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում առկա է մերկասառույց: Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր