slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Մեղրու լեռնանցքում գետնաբուք և մառախուղ է
211652_close_icon

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Մեղրու լեռնանցքում գետնաբուք և մառախուղ է

views-count2184 դիտում article-date 10:01 27-02-2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Մեղրու լեռնանցքում գետնաբուք և մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր