211652_close_icon
views-count2611 դիտում article-date 18:52 14-04-2019

Երվանդ Վարոսյան. Առանց համապատասխան դատական ակտերի գույքի բռնագրավումը հնարավոր չարաշահումների ավելի լուրջ հիմք է տալիս. Tert.am

Առանց համապատասխան դատական ակտերի գույքի բռնագրավման գաղափարին դեմ, եմ քանի որ դա ինքնին հնարավոր չարաշահումների ավելի լուրջ հիմք է տալիս: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/04/14/varosyan/2973204?fbclid=IwAR37QOCV1lJdPlq53GgFcx3LF-8cvmqn4nf3gZ36ctKzmUbf_muJTyGWYVk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը` անդրադառնալով առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրման շուրջ քննարկումներին, ինչի մասին խոսել է նաև վարչապետը: Երվան Վարոսյանը նշեց, որ դատական ակտը լրացուցիչ գործոն է, որ անձը պաշտպանված համարի իր գույքն ու սեփականությունը: «Բացի այդ, կա միջազգային փորձ, թե ինչ դեպքերում կարող է դա կիրառվել, պետք է փողերի լվացման փաստ հաստատված լինի, բայց այս պահին միայն խոսակցություն է և չկա առարկայական փաստաթուղթ, թե ինչ ընթացակարգ պետք է ունենա դա, ովքեր են կիրառելու այդ մեխանիզմները, ինչ հիմքով»,-ասաց նա և նշեց, որ երբ կլինի առարկայական փաստաթուղթ կամ նախագիծ, նոր կարելի կլինի իրավական գնահատական տալ: «Կարծում եմ ՝ այս պահի դրությամբ, հատկապես Հայաստանի Հանրապետության պայմաններում, դա անթույլատրելի է և կարող է հանգեցնել պարզապես գույքի վերաբաշխման»,- ասաց նա: Ինչ վերաբերում է միջազգային պարտավորություններին և եվրոպական երկրների փորձին, Երվանդ Վարոսյանը նշեց.«Երբ խոսում են Եվրոպական երկրների մասին, միշտ առաջարկում եմ մեզ բոլորիս տեղափոխվել եվրոպական այդ երկիրը, տալ մեզ այդ եվրոպական երկրի չափանիշները, տալ եվրոպական երկրի դատական մակարդակի անկախության չափը, նոր խոսել այդ մասին: Երբ ասվում է միջազգային պարտավորություններ, ապա խոսքը միայն փողերի լվացման մասին է, ընդ որում ես կարծում եմ, որ փողերի լվացման հարցն այնուամենայնիվ պետք է հաստատվի, որպեսզի հնարավոր լինի անձի սեփականության սահմանափակում»,-ասաց նա: Հարցին թե հակակշռող մարմնի պարագայո՞ւմ էլ չեք կարծում, որ գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրման անհրաժեշտություն կա, Երվանդ Վարոսյանը նշեց, որ առհասարակ չի կարծում, թե ՀՀ-ն հասել է այն մակարդակի, որ իրեն կարող է թույլ տալ առանց դատական պրոցես անցնելու անձի սեփականության իրավունք սահմանափակել: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/14/varosyan/2973204?fbclid=IwAR37QOCV1lJdPlq53GgFcx3LF-8cvmqn4nf3gZ36ctKzmUbf_muJTyGWYVk]Tert.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր