Բռնապետությունը շատ ավելի լուրջ բան է, քան այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում. Երվանդ Վարոսյան
Օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանից Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեսանյութի արտահոսք էր տեղի ունեցել, որից հետո ոչ միայն ծառայողական քննություն չանցկացվեց, այլև վարչապետի մակարդակով խրախուսվեց արտահոսքը։ Լրագրողների հետ զրույցում այսօր Նիկոլ Փաշինյանն ասել էր. «ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան. արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի»։
Aysor.am-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց.
«Փաշինյանի պահվածքը զարմանալի չէ, մի՞թե կարծում էիք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ընդուներ, որ տեղի ունեցածը օրենքի խախտում է։ Հայաստանում տիրող իրավիճակն անգամ բռնապետություն կոչել չեմ կարող, քանի որ բռնապետությունը շատ ավելի լուրջ բան է, քան այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը դա այլևս չի էլ թաքցնում․ նա վաղուց անցել է բոլոր սահմանները և բացեիբաց է ասում՝ «էս իմ դուքյանն է, իմ անձնականն է, ինչ ուզեմ՝ անելու եմ, դուք ո՞վ եք»։ Սրանք են իր չափանիշները։ Հիմա էլ գրեթե բառացի ասում է ՝«լավ են արել»։
Փաստաբանը ընդգծում է, որ տեսանյութի՝ համացանցում հայտնվելը միանշանակ օրենքի խախտում է, սակայն պետք չէ սպասել, որ իրավական գործընթաց կսկսվի.
«Իրավական պրոցես ո՞վ սկսի՝ Փաշինյանի մարդի՞կ, նրա սպասավորնե՞րը պիտի իրավական պրոցես սկսեն Փաշինյանի դեմ։ Ինչ-որ մեկը հավատո՞ւմ է, որ դա կարող է լինել։ Քանի դեռ Հայաստանը բուրգային պետություն է, որի գլուխը Փաշինյանն է, իսկ ամբողջ բուրգը նրա սպասավորներն են, ապա որևէ տարբերություն չկա, ուղղակի Փաշինյանը մի քիչ բաց է արտահայտվում, մյուսները մի քիչ փակ են արտահայտվում, և մենք այդ բուրգը պիտի ջարդենք»։
Փաստաբանը նկատում է՝ եթե իրավական երկրում ապրեինք, ապա այդ տեսանյութի արտահոսքը կհամարվեր հանցագործություն։
«Քննություն կսկսվեր, առնվազն պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով մարդիկ պատասխանատվության կենթարկվեին, եթե ապրեինք նորմալ, իրավական երկրում»։