211652_close_icon
views-count826 դիտում article-date 15:27 21-03-2019

ՀՀ ԳԱԱ երկրաբանական թանգարանում անցկացվել է «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» թեմայով մրցանակաբաշխությունը

Սույն թվականի մարտի 20-ին` ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանում տեղի ունեցավ «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» մրցույթ միջոցառման արդյունքների ամփոփումը և հավաստագրերի հանձնումը: Առաջին հորիզոնականը կիսեցին` Այնթապի № 1 միջնակարգ դպրոցի «Պատանի աշխարհագրագետներ», Արարատի մարզի Գեղանիստի դպրոցի «Գեղանիստ էկոթիմ», Գյումրու № 19 հիմնական դպրոցի «Իրազեկ սերունդ», Սյունիքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի «Հպարտ սյունեցիներ», Լոռու մարզի Վանաձոր № 8 հիմնական դպրոցի «Աղետիկ», Բյուրեղավանի Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցի «Բյուրեղ» և Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի «Էպիկենտրոն» խմբերը: 2-րդ հորիզոնականը կիսեցին` Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան №2 միջնակար դպրոց ի «Բնասեր», Երևանի Գ. Մարգարյանի անվան հ.94 ավագ դպրոցի «Երկրաշարժի գուշակներ», Բալահովտի Ի. Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի «Սեյսմոակտիվ», Կաթնաղբյուրի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի, «Փյունիկ», Մայր Աթոռի Էօրնեկեան դպրոցի «Գեո Ատմա», «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի «Փոքրիկ Իշխան» խմբերը: 3-րդ հորիզոնականը կիսեցին` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ակադեմիայի «ՔՊ-16», Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի «Եվրասիա», Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոցի «Վերածնունդ», Վ. Թեքեյանի անվան № 92 դպրոցի «Թեքեյանցիներ», Շիրակացու ճեմարան գիտակրթական համալիրի «Անանիա Շիրակացի», Երևանի Ա. Մյասնիկյանի անվան № 66 հիմնական դպրոցի «Պատանի բնագետ» , Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցի «Վերածնունդ», Ս. Շահումյանի անվան № 1 դպրոցի, Գառնի բանավանի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի «Բաշ Գառնի», Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմնական դպրոցի «Անի», Երևանի Հովհ.Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմնական դպրոցի «Կրտսեր երկրաբաններ» խմբերը: Բոլոր մրցանակակիրները ստացան հավաստագրեր, ակադեմիկոս Իվան Մաղաքյանի «Записки геолога», վաստակավոր երկրաբան Կորյուն Մկրտչյանի «Երկրաշարժ» գրքերը, Մանկական հանրագիտարան, բրածոներ, բնապահպանական օրացույցներ: Մասնակիցների տեսական գիտելիքների խորացման համար հետագայում կազմակերպվի այցելություն «Գառնի Երկրաֆիզիկական Դիտարան», Սպիտակ աղետի գոտի՝ դիտարկելու երկրաշարժի երկրաբանական հետևանքները, հիմնական սեյսմոգեն բեկվածքը, որը ընդհատումներով արտացոլվել է երկրի մակերեսին Գեղասար-Սպիտակ հատվածում: Իրականացվելու են նաև կրթական ծրագրեր Երկրաբանական թանգարանում: «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց, փորձ և հեռանկարներ» մրցույթ-միջոցառումն իրականացվեց ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Նմանատիպ նյութեր