1495 դիտում
19:48 19-03-2019
ՀՀ ԳԱԱ երկրաբանական թանգարանում տեղի կունենա «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» թեմայով մրցանակաբաշխություն
Մարտի 20-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանում (Մարշալ Բաղրամյան պողոտայի 24ա) տեղի կունենա «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» մրցույթ միջոցառման արդյունքների ամփոփումը և հավաստագրերի հանձնումը:
Մրցույթ միջոցառման նպատակն էր տեսական և գործնական գիտելիքներ հաղորդել մանկավարժներին, ուսանողներին և դպրոցականներին երկրաշարժերի առաջացման պատճառների, շրջակա միջավայրի վրա ունեցած նրա ազդեցությունների, դրանց գրանցման ժամանակակից մեթոդների, սկբունքների և վերլուծությունների, երկրաշարժի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանվելու կանոնների մասին: Մրցույթին մասնակցել է 25 խումբ` ընդհանուր 180 մասնակից, Երևանից, Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի ուսումնական հաստատություններից:
Մրցույթը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
838 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
928 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2290 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա