«Բարսելոնան» Սուարեսին փոխարինող է գտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնան» մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել «Այնտհրատի» հարձակվող Լուկա Յովիչին:
Նախորդ շաբաթ կատալոնացիների մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն ու ակումբի այլ ղեկավարներ հանդիպել են ֆուտբոլիստի գործակալի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը:
Գործարքի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո: «Բարսան» հանձինս 21-ամյա Յովիչի տեսնում է Լուիս Սուարեսին փոխարինող՝ կենտրոնական հարձակվողի դիրքում:
Նշվում է, որ սերբ ֆուտբոլիստը պատրաստ է մեկ մրցաշրջան անցկացնել որպես ուրուգվայցու պահեստային փոխարինող, որպեսզի հարմարվի «Բարսայի» խաղաոճին:



