211652_close_icon
views-count7886 դիտում article-date 10:06 07-07-2015

Պուտինն իրեն փոխարինող է գտել. ՌԴ նախագահի նախկին խորհրդական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն իրեն փոխարինող է պատրաստում՝ վախենալով կրկնել Վիկտոր Յանուկովիչի ճանապարհը: Այժմ գլխավոր թեկնածուն Սերգեյ Իվանովն է՝ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ով ակտիվորեն ամեն տեղ մտնում է: Նման ապահովագրությունը շարքային իրադարձություն չէ՝ հաշվի առնելով 2018 թվականին Պուտինի հերթական նախագահական ժամկետի ավարտը: Այդ մասին «Обозреватель»-ին տված հարցազրույցում ասել է Պուտինի նախկին խորհրդական, Տնտեսական վերլուծության ինստիտուտի նախագահ, ամերիկյան Քաթոն ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Իլլարիոնովը: Նրա խոսքով՝ այս տարվա մարտ ամսից արդեն Կրեմլի բոլոր լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են Սերգեյ Իվանովին: «Նա ապահովագրություն է նախապատրաստում չկանխատեսված հանգամանքների համար և ամեն ինչ անում է, որպեսզի իր հետևորդին անցումը կատարվի առավելագույնս հարթ»,-հավելել է Իլլարիոնովը:

Նմանատիպ նյութեր