Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր խորհրդական է նշանակել Թուրքիայի կրթության նախարարության մամլո խոսնակ Աբդուլղադիր Օզքանին:
Վերջինս երկար տարիներ միջազգային հարաբերությունների ոլորտի աշխատակից է եղել:
Հիշեցնենք, որ Դավութօղլուի նախկին խորհրդական, հայազգի Էթիեն Մահչուփյանը հեռացվեց պաշտոնից այն բանից հետո, երբ հայտարարեց, որ հայերի ցեղասպանություն Օսմանյան կայսրությունն իրականացրել է: