211652_close_icon
views-count2114 դիտում article-date 18:37 03-09-2020

«Բարսելոնան» չի ցանկանում Սուարեսին փոխհատուցել պայմանագրի խզման համար

«Բարսելոնան» առայժմ չի կարողանում համաձայնության գալ Լուիս Սուարեսի հետ՝ պայմանագրի խզման հարցի շուրջ: Ուրուգվայցին համարում է, որ կատալոնացիները պետք է իրեն փոխհատուցում վճարեն պայմանագրի վաղաժամ խզման համար, իսկ «Բարսան» մտադիր չէ վճարել: Կատալոնական ակումբը տեղյակ է, որ Սուարեսը բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ և ֆուտբոլիստին պատրաստ է անվճար բաց թողնել, սակայն իսպանացիների կարծիքով, «Յուվեն» այսպես թե այնպթե Սուարեսին վճարելու է նույնքան գումար: Իտալիայի չեմպիոնը ցանկանում է, որ Սուարեսն ու «Բարսելոնան» հնարավորինս արագ որոշում գտնեն, քանի որ շուտով մեկնարկում է Իտալիայի առաջնությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսի պայմանագիրը խզելու համար «Բարսան» պետք է վճարի 14 մլն եվրո փոխհատուցում:

Նմանատիպ նյութեր