211652_close_icon
views-count1606 դիտում article-date 15:29 20-02-2019

Ժոզե Մոուրինյո. Վենգերը ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարձր է գնահատել Արսեն Վենգերի մարզչական կարիերան: «Մեր ճանապարհին տարբեր տեսակի դրվագներ են տեղի ունեցել: Ես կարող եմ միայն իմ անունից խոսել: Ես վայելել եմ մրցակցությունը, սակայն իսկական հարգանքը միշտ է եղել: Արսենը սրբագրել է «Արսենալի» պատմության մեծ մասը: Նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է: Նրա թիմը անուն ուներ՝ անպարտելիներ (2003/04 մրցաշրջանում «Արսենալը» ԱՊԼ-ի չեմպիոն դարձավ առանց պարտության): Ապշեցուցիչ է: Գործնականում իդեալական թիմ էր՝ մարզչական փիլիսոփայությամբ», ասել է Վենգերը: Վենգերը «Արսենալը» ղեկավարել է 1996-2018 թվականներին: Նրա օրոք թիմը երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն:

Նմանատիպ նյութեր