Պեպ Գվարդիոլա. Սարին պատմության լավագույն մարզիչներից մեկն է
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Մաուրիցիո Սարիի՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ նշանակելու հավանականությանը:
«Սարին պատմության լավագույն մարզիչներից մեկն է: Մեր մասին դատում են նրանով, թե ինչ ենք նվաճում, սակայն նրա ղեկավարությամբ «Նապոլիի» ֆուտբոլը՝ լույսի շողք է: Նրա հիանալի էր կատարում իր պարտականությունները, «Նապոլիի» խաղը իսկական շոու է, որը հաճելի էր դիտել: Մեծ պատիվ կլինի նրա հետ մրցակցել:
Տիտղոսներ նվաճելու համար նրանից ոչինչ չի պահանջվում: Երբեմն ամեն ինչ վճռում են մանրուքները: Եթե «Յուվենտուսը» «Սան-Սիրոյում» պարտվեր «Միլանին», ապա «Նապոլին», հնարավոր է, չեմպիոն դառնար:
Դա նաև բախտի հարց է: Օրինակ, իմ բախտը բերում էր հաղթել, քանի որ ունեի շատ ուժեղ թիմեր», ասել է Գվարդիոլան: