211652_close_icon
views-count10973 դիտում article-date 20:29 05-05-2017

Ժոզե Մոուրինյո. Վենգերը կուրախանա, եթե իմանա, ինչ եմ որոշել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ փոխհարաբերություններին: «Ես խնդիր չունեմ: «Օլդ Տրաֆորդում» կայացած վերջին խաղում մենք իրար ձեռք սեղմեցինք խաղից առաջ ու հետո: Ես արդեն մեծ տղա եմ: Ամբողջ կյանքս ֆուտբոլում են անցկացրել: Եթե խաղադաշտում ինչ որ խնդիր է առաջանում, ապա հաջորդ օրն այն արդեն չի լինի: Իմ համար ոչ մի խնդիր չկա: Վենգերն էլ է` իմ կարծիքով, գոհ ինձանից, քանի որ «Արսենալի» հետ խաղից առաջ իմ թիմի կազմում փոփոխություններ եմ պատրաստվում անել: Ենթադրում եմ, որ նա շատ ուրախէ լինելու, թե ինչ եմ որոշել», ասել է պորտուգալացին: Նշենք, որ «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մայիսի 7-ին:

Նմանատիպ նյութեր