Մաուրիսիո Պոչետինո. Վենգերը ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն իր կարծիքն է հայտնել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին:
«Իմ համար Վենգերը ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկնէ:
Նա «Արսենալը» մարզել է գրեթե 22 տարի, և իմ կարծիքով, դրանք շատ հաջող տարիներ են եղել: Շատ դժվար կլինի նրա բոլոր ծառայություններին երախտահարույց լինել», ասել է Պոչետինոն:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Վենգերը կլքի «Արսենալը»: