ԱԺ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը ՄԻՊ-ի հետ մշակելու է աշխատանքի ճանապարհային քարտեզ
ՀՀ ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովը փետրվարի 11-ին խորհրդարանում հանդիպում կունենա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հանձնաժողովի առաջին նիստում հայտնեց նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Փետրվարի 11-ին հանդիպելու ենք ՄԻՊ Արման Թաթոյանին: Մենք շատ սերտ աշխատել ենք թե Թաթոյանի, թե բոլոր օմբուդսմենների հետ: Արման Թաթոյանի հետ մշակելու ենք մեր աշխատանքայի ճանապարհային քարտեզը»,-ասաց Զոհրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ մյուս շաբաթ հանդիպելու են նաև ՀՀ արդարադատութան նախարար Արտակ Զեյնալյանի հետ, քանի որ հսկայական օրակարգ ունեն նաև նրա հետ ճշտելու: Հանձնաժողովի նախագահը բոլոր անդամներին հորդորեց ներկացնել առաջակներ ու օրակարգ:
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովն իր առաջին նիստում` փոտրվարի 7-ին հանձնաժողովի փոխնախագահ ընտրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին: