«Նորմանդական քառյակը» պայմանավորվել է «ճանապարհային քարտեզ» մշակելու շուրջ
Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնորդների միջև նախօրեին Բեռլինում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մինսկյան համաձայնություններն իրագործելու շուրջ. կողմերը բանակցություններից կանցնեն «ճանապարհային քարտեզի» մշակման, հաղորդում է BBC-ն։
Հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Օյոտր Պորոշենկոն ասել է, որ «քարտեզը» պետք է մշակվի և վավերացվի քառյակի կողմից մինչև նոյեմբերի վերջը։
«Այն ընդգրկելու է և մինսկյան համաձայնությունների հետևողականություն, և դրանց իրագործման երաշխիքներ»,-ընդգծել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ դրանց այլընտանք չկա։
Պորոշենկոյի խոսքով՝ Ռուսաստանը նույնպես կողմ է Դոնբասում ԵԱՀԿ ռազմական առաքելության ներկայության գաղափարին։