Պորտուգալիայի նախագահ. Ռոնալդուն կարող է զրկվել երկրի պետական պարգևներից
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է զրկվել Պորտուգալիայի պետական պարգևներից՝ հարկերից խուսափելու մեղադրանքների պատճառով, հայտնել է երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան:
2016թ. Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո Ռոնալդուն պարգևատրվել էր Պորտուգալիայի առջև Մեծ Խաչի շքանշանով: Բացի այդ, նա նաև հայրենի Մադեյրա կղզու առջև ծառայությունների դիմաց:
«Օրենքը շատ պարզ է. շքանշաններով զբաղվող կանցլերը պետք է որոշի, արժե՞ Ռոնալդուին զրկել պարգևից տեղի ունեցածի համար», ասել է դի Սոուզան:
Ռոնալդուն 18,8 մլն եվրո տուգանք կվճարի և կստանա 23 ամիս պայմանական՝ «Ռեալի» կազմում Իսպանիայում հանդես գալու համար: