211652_close_icon
views-count250 դիտում article-date 20:24 12-06-2026

Ռոնալդու. Հավատում եմ, որ Պորտուգալիայի թիմի նոր սերունդը շատ ուրախություն կպարգեւի մեզ Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ազգային թիմի նոր սերնդի խաղացողների մասին։

«Մենք ունենք շատ լավ սերունդ, բայց խոշոր մրցաշարերում լինում են անվերահսկելի գործոններ։ Ես հավատում եմ, որ այս սերունդը շատ ուրախություն կպարգեւի պորտուգալացիներին։

Շատ ենք աշխատել, եւ հիմա ամենակարեւորը հունիսի 17-ի առաջին խաղն է։ Հետո ամեն ինչ ավելի կբարդանա, եւ մենք կտեսնենք իսկական չեմպիոններին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հունիսի 17-ին Պորտուգալիայի հավաքականն աշխարհի առաջնության առաջին տուրում կմրցի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի հետ։ Խմբում Պորտուգալիան կխաղա նաեւ Կոլումբիայի եւ Ուզբեկստանի հետ։

Նմանատիպ նյութեր