Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը Մակարևիչին մեղադրել է պետական դավաճանության, հակառուսական պրոպագանդայի և նույնիսկ ֆաշիզմին աջակցելու մեջ:
Պետդումայի պատգամավորները ցանկանում են կոմպոզիտոր Անդրեյ Մակարևիչին զրկել պետական կոչումներից և «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» մեդալից:
Բանն այն է, որ օրեր առաջ Մակարևիչը շրջագայության էր մեկնել Դոնբաս և համերգ տվել Կիևի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Սվյատոգորսկում, ինչը նրա հասցեին քննադատությունների ալիք էր բարձրացրել: