211652_close_icon
views-count2155 դիտում article-date 14:17 09-01-2019

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Դեկտեմբերը հաջող ամիս էր, բացի «Լիվերպուլի» հետ ամոթալի խաղի

«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ճանաչվել է դեկտեմբերի ամսին «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ: «Շնորհակալ եմ: Դա լավ ամիս էր, բացի «Լիվերպուլի» հետ այդ ամոթալի խաղի», իր թվիթերում գրել է գաբոնցի խաղացողը: 29-ամյա Օբամեյանգը նախորդ ամիս 8 խաղի մասնակցել, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուների մրցավազքում նա «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ կիսում է առաջին տեղը: Երկուսն էլ այս մրցաշրջանում 21-ական խաղ են անցկացրել ու դարձել 14-ական գոլի հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր