Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. «Ռեալի» հետ ոչ մի համաձայնագիր չեմ ստորագրել, բայց…
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է «Ռեալ» տեղափոխվելու մասին տեղեկությունները:
«Ռեալի» հետ ոչ մի համաձայնագիր չեմ ստորագրել, բայց դա ճիշտ է, որ իմ պապիկիս խոստացել եմ այդ ակումբ տեղափոխվել: Բոլորը գիտեն մադրիդյան ակումբի հանդեպ իմ վերաբերմունքի մասին: Այն տեղեկությունը, թե Զիդանն անձամբ է ինձ զանգահարել, չի համապատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա այդ տարբերակը ես չեմ դիտարկում: Իմաստ չեմ տեսնում երեք տարի անց վերադառնալ ՊՍԺ: Ես ցանկանում եմ ինչ որ նոր բան փորձել», ասել է Օբամեյանգը: