211652_close_icon
views-count2903 դիտում article-date 18:26 04-04-2016

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. «Լիվերպուլի» հետ խաղերում Կլոպին ցույց կտանք, թե ինչի ենք ընդունակ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը նշել է, թե ինչ նշանակություն ունի իր համար Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչում «Լիվերպուլի» հետ դիմակայությունը: «Շատ լավ է, որ մեզ նման մրցակից բաժին ընկավ: Կարող ենք Կլոպին ցույց տալ, որ նախկին խաղամակարդակին վերադառնալու համար ինչ ծանր աշխատանք ենք տարել, ինչպես ենք առաջադիմել: Դա շատ բարդ խաղ է լինելու և մենք ցանկանում ենք Կլոպին ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ: Ես շատ բանով եմ Կլոպին պարտական: Նա ինձ շատ բան է սովորացրել, նրա հետ հաճելի էր աշխատել: Այն, որ այժմ խաղում եմ հարձակվողի դիրքում, դա Կլոպի շնորհքն էր», ասել է Օբամեյանգը: Նշենք, որ «Բորուսիա»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին:

Նմանատիպ նյութեր