Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Ամռանը հայրս բանակցություններ էր վարել «Մանչեսթեր Սիթիի» հետ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է իր հոր և «Մանչեսթեր Սիթիի» միջև բանակցությունների մասին:
«Դա ճիշտ է: Նրանք իսկապես հանդիպել են: Հայրս «Սիթիի» հետ բանակցություններ է վարել, բայց կոնկրետ արդյունք չի եղել:
Կարծում եմ, ինձանով հետաքրքրված էր նաև «Ռեալը», բայց դա ավելի շատ խոսակցությունների մակարդակով էր: Բոլոր դեպքերում, «Ռեալն» իմ սրտում է, քանի որ խոստացել եմ պապիկիս, որ երբևիցե կխաղամ նրանց կազմում: Հուսով եմ, այդպես էլ կլինի», ասել է Օբամեյանգը: