6018 դիտում
10:43 27-12-2018
ՀՀ-ում գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում է նկատվում, հիմնականում շրջանառվում է H1N1 տեսակը
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս դիտվում է գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում: Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների այսօր հանրապետությունում հիմնականում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Վերջինս արձանագրվում է նաև գրիպի առումով ռիսկի խմբերի շրջանում (երեխաներ, հղիներ, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք և այլն): Հոսպիտալացված հիվանդների համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացման հիմնական պատճառը բժշկական օգնության ուշ դիմելիությունն է:
Գրիպը, լինելով վարակիչ հիվանդություն, կարող է ընթանալ ինչպես թեթև, այնպես էլ ծանր կլինիկական ընթացքով: Հետևաբար անգամ թեթև հարբուխի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության, քանի որ բժշկական օգնության ուշ դիմելու կամ չդիմելու դեպքում, մասնավորապես՝ ռիսկի խմբերի շրջանում կարող են առաջանալ բազմաթիվ բարդություններ՝ թոքաբորբեր, բրոնխիտներ, կարող է դիտվել նաև հիմնական հիվանդության սրացում:
Կարևորելով նշվածը՝ այսօր Առողջապահության նախարարությունը գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ է իրականացնում ռիսկի խմբերի շրջանում՝ 6 ամսականից մինչ 5 տարեկան երեխաներ, հղիներ, մանկատների սաներ, ծերանոցի բնակիչներ, 65 տ. և բարձր տարիքի ու խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք, առաջնային բժշկական օղակի բուժանձնակազմ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հորդորում է` եթե պատկանում եք ռիսկի խմբին, ապա անհրաժեշտ է ԱՆՀԱՊԱՂ պատվաստվել գրիպի դեմ:
Նմանատիպ նյութեր
3099 դիտում
15:41 01-03-2017
Հայաստանում հիմնականում շրջանառվում են սուր շնչառական վարակների այլ հարուցիչներ. ՀՀ ԱՆ
2425 դիտում
20:46 24-01-2014
Գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է
5899 դիտում
16:37 25-10-2018
Առողջապահության նախարարությունը հայտնում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի սկսվելու մասին
Այս բաժնից
760 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
865 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
613 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին