211652_close_icon
views-count9248 դիտում article-date 23:04 23-12-2018

Լիլիթ Մակունց. Ես չգիտեմ ինչ սկզբունքով են ինձ ընտրել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար. Ազատություն

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու են հենց իրեն առաջարկել ղեկավարել Ազգային Ժողովում «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը, ասել է. «Խմբակցության ղեկավարի պաշտոնում թեկնածուները մի քանիսն են եղել, և վարչությունը ինչպես մյուսների հարցում, ինչ-որ առաջնահերթություններից ելնելով, որոշել է, որ ինձ են առաջադրում, թե ինչու հենց ինձ, ճիշտ կլինի այդ հարցը հենց վարչությանը ուղղել: Ես չգիտեմ՝ իրենք ինչ սկզբունքով են առաջնորդվել»: Լ. Մակունցը նշել է, որ այն որոշումները, որ ընդունել են խմբակցությունում, միասնական են լինելու, սակայն լինելու են քննարկումներ, նույնիսկ՝ բուռն, ոչ մի ավտորիտար որոշում չի կայացվելու, իսկ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության մասին էլ հայտնել է, որ երբ կներկայացնեն ծրագրերը, այդ ժամանակ էլ կասեն, թե որ խմբակցության փոխնախագահի թեկնածուին են կողմ քվեարկելու՝ ԲՀԿ-ի, թե ԼՀԿ-ի:

Նմանատիպ նյութեր