«Իմ քայլը» խմբակցությունը Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց է սկսելու. Լիլիթ Մակունց. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/09/16/tovmasyan/3095172?fbclid=IwAR0Qr0E_39e9phFIhdqSOf0J0xLKsDADXuEwLkVMxP5H3Vmv8nzBxeiHxL4]Tert.am[/url]-ը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունն այսօր քննարկել է 2 հարց: Այս մասին քիչ առաջ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Առաջինը քննարկվել է ԲՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկը քննիչ հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ, ինչը տարածքային հանձնաժողովի պատգամավորների կողմից կքննարկվի, ապա «Իմ քայլի» պատգամավորները կմիանան այդ նախաձեռնությանը:
Լիլիթ Մակունցը հայտնեց նաև, որ քննարկվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ Սահմանադրական դատարանի իրավիճակի շուրջ: «Խմբակցությունը որոշեց Սահմանադրական դատարանի դատավոր-անդամներից մեկի նկատմամբ սկսել գործընթաց՝ լիազորությունները դադարեցնելու» վերաբերյալ, խոսքը Հրայր Թովմասյանի մասին է»,-ասաց Մակունցը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/16/tovmasyan/3095172?fbclid=IwAR0Qr0E_39e9phFIhdqSOf0J0xLKsDADXuEwLkVMxP5H3Vmv8nzBxeiHxL4]այստեղ[/url]