211652_close_icon
views-count2329 դիտում article-date 20:38 14-01-2021

Վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը քննարկվել է Փաշինյանի մոսկովյան այցը. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպմանը քննարկվել է վարչապետի՝ հունվարի 11-ի մոսկովյան այցի մանրամասները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Հանդիպումը հերթականներից էր, որոնք սովորաբար ամսական կտրվածքով անցկացնում ենք ըստ նպատակահարմարության: Հանդիպումը նվիրված էր հունվարի 11-ի մոսկովյան այցին, ինչպես նաև քաղաքական թիմի առաջիկա անելիքներին: Մոսկովյան այցի հետ կապված հիմնականում այն է, ինչ արդեն պաշտոնապես շրջանառվել է, մյուս հատվածների հետ կապված մեկնաբանություն չունեմ, իսկ առաջիկա անելիքների վերաբերյալ այն հատվածով, որ արդեն կլինի, հրապարակային կներկայացնենք»,- [url=https://armenpress.am/arm/news/1040234.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ, ասաց Մակունցը: Միաժամանակ, նա նշեց, որ այսօրվա հանդիպմանն առաջին հերթին քննարկվել է ռազմագերիների հարցը: «Այդ առումով նորություն չկա եթե լինի՝ կառավարությունը կհայտարարի»,- ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր