3218 դիտում
13:48 20-12-2018
ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից գազի սակագնի թանկացման վերաբերյալ նամակ չի ստացել
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Հայաստանի կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որի համաձայն հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 150 դոլարից դառնալու է 215 դոլար: Այս մասին վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում:
«Ռուսական գազի գնի հետ կապված տեղեկացնում ենք հետևյալը.
Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին:
ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել է բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»,- գրել է Վահան Հունանյանը:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/20/1113235/]լուրեր[/url] են տարածվել, թե ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որում նշված է, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ:
Նմանատիպ նյութեր
5887 դիտում
15:06 30-11-2016
«Գազպրոմ Արմենիա»-ի արձագանքը՝ գազի սակագնի թանկացման վերաբերյալ հրապարակմանը
Այս բաժնից
20908 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է