211652_close_icon
views-count1912 դիտում article-date 21:12 13-06-2019

Գազի սակագնի շուրջ բանակցություններն ընթանում են Կառավարության կողմից սակագնի նվազեցման, իսկ «Գազպրոմի» կողմից՝ ավելացման շուրջ. փոխվարչապետի գրասենյակ. Tert.am

Կառավարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Գազպրոմի» միջև բանակցություններն այս պահին ավարտական փուլում չեն. այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/06/13/gas-price/3024659]Tert.am[/url]-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: «Բանակցություններն ընթանում են Կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնի նվազեցման, իսկ «Գազպրոմի» կողմից՝ ավելացման մոտեցումների շուրջ: Այնուամենայնիվ, երկու կողմն էլ ձգտում են հավասարակշռել հիմնականում սպառողների շահը, անվտանգ սպասարկման և շահագործման նպատակով անհրաժեշտ նվազագույն ներդրումների և ողջամիտ եկամտաբերության սկզբունքները»,- ասված է փոխվարչապետի գրասենյակի պատասխանում: Tert.am հարցին ի պատասխան, թե արդյոք գազի սակագնի փոփոխություն սպասվում է, նշել են՝ գազի սակագնի փոփոխությունների վերաբերյալ հարցին հնարավոր կլինի պատասխանել բանակցությունների արդյունքներն ամփոփելուց հետո: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/13/gas-price/3024659]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր