211652_close_icon
views-count1780 դիտում article-date 10:19 04-04-2015

Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի՝ մարտի 30-ի հեռախոսազրույցի հիմնական թեման եղել հենց գազի հնարավոր թանկացման հարցը. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Ըստ նույն լուրերի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ մարտի 30-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է հենց գազի հնարավոր թանկացման հարցը: Մեզ չհաջողվեց պարզել, թե ռուսական կողմը կոնկրետ որքան է ցանկանում թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանին գազը մատակարարվում է հազար խորանարդ մետրը 200 դոլարով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ փորձ է արվում առաջիկայում մասնագետներից կազմված խումբ ստեղծել, որը կուսումնասիրի խնդիրն ու կպարզի, թե գազի գնի թանկացումը որքանով է հիմնավորված և անխուսափելի: Ուշագրավ է, որ ողջ աշխարհում այս շրջանում էներգակիրները շարունակում են էժանանալ, սակայն Ռուսաստանի իշխանություններն անընդհատ ցանկանում են Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացնել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր