1308 դիտում
14:42 01-12-2018
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Փարիզում մասնակցել է Միջազզգային միության նիստի աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 28-30-ը Փարիզում մասնակցել է Միության խորհրդի ամենամյա լիագումար նիստի աշխատանքներին:
Միջազգային միության խորհրդի լիագումար նիստում ամփոփվել է Միության տարեկան գործունեությունը՝ անդամ ու դիտորդ շուրջ 40 երկրների մասնակցությամբ:
Դրա ընթացքում քննարկվել և նախանշվել են նաև Միության 2019 թվականի գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով:
Նիստի շրջանակներում նոյեմբերի 30-ին Հակոբ Հակոբյանը հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարման ծառայության գրանցած ձեռքբերումները վերջին մեկ տարվա ընթացքում:
Դատական կատարողների միջազգային միության նախագահի հետ հանդիպման ընթացքում վերջինս ընդգծել է Ծառայության առաջադեմ փորձը տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ոլորտում: Կողմերը քննարկել ու վերահաստատել են նաև գործընկերային հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը:
Նույն օրը Փարիզում կայացել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի և Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հանդիպումը:
Զրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանը նշել է, որ Ծառայությունը կարևորում է Դատական կատարողների միջազգային միության հետ սերտ համագործակցության ակտիվացումը: Զրուցակիցներն անդրադարձել են գործընկեր կառույցների հետ գործակցության ընդլայնման անհրաժեշտությանը՝ միջազգային առաջադեմ փորձը Հայաստանում տեղայնացնելու տեսանկյունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1584 դիտում
14:04 26-11-2021
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության համաժողովին և լիագումար նիստին
3615 դիտում
18:53 24-11-2017
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2844 դիտում
12:36 13-10-2018
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մասնակցել է Սոչիում անցկացվա միջազգային գիտաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին